Հոսպիտալում զինծառայող է մահացել էլի թոքաբորբից. «Հայկական Ժամանակ»

Հոսպիտալում զինծառայող է մահացել էլի թոքաբորբից. «Հայկական Ժամանակ»
Հոսպիտալում զինծառայող է մահացել էլի թոքաբորբից. «Հայկական Ժամանակ»

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել: Զինծառայող 19-ամյա Զարդարյան Արշակը մահացել է սուր թոքաբորբից, նա հոսպիտալում մի քանի օր բուժում էր ստանում:

Այս մասին «Armtimes.com»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանը զորակչվել է 2013թ.-ին, Գորիսից: