Ճապոնիայում մտադիր են գործարկել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն ծրագիր

Ճապոնիայի ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունը՝ Japan Airlines, պլանավորում է մինչև 2025 թվականը սկսել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն օգտագործումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին փուլում ծրագրվում է թողարկել ուղևորներին օդանավակայանից դեպի Միէ պրեֆեկտուրա տեղափոխման ծառայությունը:

Երկրում երկրորդ ամենամեծ ավիափոխադրող All Nippon Airways  կորպորացիան ևս ուսումնասիրում է մինչև 2025 թվականը նման ծառայություն ստեղծելու հնարավորությունը: