Մենք կերտում ենք ինքնիշխան Հայաստանի խաղաղ ապագան. ՔՊ պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գրել է.

«Վախը պատերազմի նկատմամբ մարդուն բնորոշ, հասկանալի և տրամաբանորեն բացատրելի հոգեվիճակ է, սակայն չեմ կարող հասկանալ, բացատրել, ըմբռնել որոշ անձանց ահուսարսափը խաղաղությունից։

Խաղաղությունն է յուրաքանչյուր պետության զարգացման անկյունաքարը. խաղաղությունն է ստեղծում բարենպաստ միջավայր անձի և հասարակության զարգացման համար, ապահովում բարեկեցություն և հույս ապագայի նկատմամբ։

Ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության համար խաղաղությունը այլընտրանք չունի։

Մենք կերտում ենք ինքնիշխան Հայաստանի խաղաղ ապագան»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպում։ Հայկական կողմը հաստատել է միայն հանդիպումների անցկացումը՝ առանց պարզաբանելու, թե դրանց արդյունքներով սպասվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն։ Միաժամանակ, միջազգային մամուլում շրջանառվում է խաղաղության շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին տեղեկություններ։