Յուրա Մովսիսյանի երկրորդ հեթ-տրիկը Սպարտակի կազմում

Յուրա Մովսիսյանի երկրորդ հեթ-տրիկը Սպարտակի կազմում
Յուրա Մովսիսյանի երկրորդ հեթ-տրիկը Սպարտակի կազմում

Ռուսաստանի առաջնության պրիմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրանական խաղում հանդիպեցին առաջատար Սանկտ-Պետերբուրգի Զենիթը և Մոսկվայի Սպարտակը, որի կազմում առաջին րոպեներից խաղադաշտ էին դուրս եկել երկու հայազգի ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը:

Խաղի սկզբնամասում զգալի առավելություն ուներ Զենիթը, որն առաջինը հասավ հաջողության, իսկ հետո ստացավ նաև 11 մետրանոց հարվածի իրավունքը, որը չիրացրեց բրազիլացի Հալկը:

Ընդ որում սա Հալկի երրորդ անընդմեջ չիրացրած 11 մետրանոց հարվածն էր:

Այնուհետև արդեն Յուրա Մովսիսյանի բենեֆիսն էր, որը 15 րոպեի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց՝ զուգահեռ դառնալով առաջնության ռմբարկումների առաջատարը: Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Արազ Օզբիլիսը ևս շատ ակտիվ էր և խաղաց առանց փոխարինման:

 3-1 հաշվից հետո թիմերը ևս մեկական գոլերով փոխանակվեցին ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4-2:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=ESgATY7Y7oM