Ոստիկանության հայտարարությունը․ Տնից դուրս եկող անձինք պետք է պարտադիր կրեն դիմակ և ունենան անձը հաստատող փաստաթուղթ․ Տեսանյութ

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։

Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է պարտադի՛ր կրեն դիմակ և պարտադի՛ր ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։

Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները: