Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում են դեսպանությունից:

Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը