Ովքեր են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառման շահառուները և թե ինչպես է կատարվելու վճարումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ովքեր են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառման շահառուները և թե ինչպես է կատարվելու վճարումը։

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա»,- նշված է գրառման մեջ։

https://www.facebook.com/mlsa.am/videos/807480636325134/