«Օնիկ ջան, դու կատարել ես մերժվածի հրահանգները, ինչը սպայի պատիվը խաթարում է»․ Նիկոլ Փաշինյան

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Այս մասին Հանրապետության հրապարակում, հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անխուսափելի է Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որովհետև այն Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ։ Բայց, մյուս կողմից, այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա։

Փառք Աստծո, այս պահին Զինված ուժերն ու Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել։ Եվ ես հույս ունեմ, որ չեն էլ հատի։ Ես ուզում եմ ուղիղ ասել՝ երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանություն է։ Օնիկ ջան, դու կատարել ես մերժվածի հրահանգները, ինչը սպայի պատիվը խաթարում է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։