Նիկոլի ծանր հարցերն Օսկանյանին

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Օսկանյանին հարց ուղղելիս հարցրել է, թե ուղղակի ապշել է, որ Հանսթմանը 2 միլիոն դոլար է նվիրել իրեն: Նիկոլը հայտարարել է, թե Օսկանյանի արտգործնախարար եղած ժամանակ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցությունից, Լաչինը Մեղրիով փոխանակման հարց է մեջտեղ եղել, Քելբաջարն ու տարածքները օկուպացված տարածքներ եք անվանել, եւ ահա ինչ որ մի երկրից պարոն Հանսթմանը 2 միլիոն դոլար են նվիրում:
Սա կոռուպցիայի օրինա՞կ չէ, հարցրել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ ակամայից հիշում է ֆիլմեր, թե ինչպես են օտար երկրների հատուկ ծառայությունները իրենց գործակալներին վճարում: Նիկոլը հարցրել է, կարո՞ղ է արդյոք արտգործնախարար եղած տարիներին էլ է Օսկանյանը 2 միլիոն դոլար նվեր ստացել:
Նիկոլը նաեւ հարցրել է, թե դատապարտո՞ւմ է արդյոք Օսկանյանը Մարտի 1-ի գործով պատգամավորներին կալանավորելու մասին ԱԺ-ի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, ոստիկանության գործողությունները:

Օսկանյանը հայտարարել է, թե Մեղրին ու Քելբաջարը հիմա տեղում է, իսկ ինքը «մերը պահել է մեզ եւ Հայաստան է բերել 2 միլիոն», Սիվիլիթասում 60 աշխատող է այսօր աշխատում:

«Բա որն է տասը տարվա արտգործնախարարի արժեքը, եթե չօգտագործի իր կապերը Հայաստանի համար», հայտարարել է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, Մարտի 1-ի վերաբերյալ, ապա Օսկանյանը դիմելով Նիկոլ ջան, ասել է, թե պատրաստ է նստել Նիկոլի հետ եւ նրա սենյակում խոսել այդ մասին: Գուցե սխալներ արել եմ, ասել է Օսկանյանը, բայց իմ նպատակը եղել է զոհերը կանխելը, ասել է Օսկանյանը: «Երանի դուք էլ այդ օրը նման պատասխանատվություն վերցնեիք, բայց ոչ ոք չվերցրեց, միայն ես եմ վերցրել», հայտարարել է Օսկանյանը, ասելով, որ ինքը նորից կաներ այն, ինչ արել է, որպեսզի թուլացներ վիճակը:

«Ինչ վերաբերում է նախկին գործընկերներին հանձնելու հարցը, ապա, դա կարող է մի քիչ անձնական թվա էլի, դա ես երբեք չեմ անի, չեմ անի», հայտարարել է Օսկանյանը: Կարդալ ավելին