Հրդեհ՝ Չարենցավանում․ բնակչի դին գտել են կիսամոխրացած վիճակում․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:

Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված հարևանները նշել են, որ այդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում