6 քահանա է բերման ենթարկվել, իսկ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ. Փաստաբան. «Ազատություն»

Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ ասաց, որ բերման են ենթարկվել արդեն 6 քահանաներ և Մկրտիչ Սրբազանը, ում գտնվելու վայրը, փաստաբանի տեղեկացմամբ՝ հայտնի չէ: Քննչական կոմիտեից հրաժարավում են ասել, թե որտեղ է նա. «Հիմա հաղորդում ենք տալու բռնի անհետացման վերաբերյալ», – հայտարարել է փաստաբան Զոհրաբյանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: