Գագիկ Ծառուկյանի ուղերձը` սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանի ուղերձը` սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ
Գագիկ Ծառուկյանի ուղերձը` սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ
Սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորման համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամ պաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց: Սիրելի հայրենակիցներ, դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին: Դուք առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եք նրանց հետ, ու նաև նրանց բարեխիղճ աշխատանքից է մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը: Ես կոչ եմ անում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուք կունենաք պահաջելու իրավունք: Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր և կուսակցության առջև: Պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար:

Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին:

Մարդիկ երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմ մշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին: Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբ կարող ենք մեր համայնքից սկսել արդար և ուժեղ Հայաստանի կառուցումը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակ