Կենդանաբանական այգում կա 16 անդրկովկասյան գորշ արջ։
Այգուց հայտնում են, որ նրանք ունեն իրենց անունները՝ Մաշա, Միշա, Նազիկ, Ոսկի և այլն։ Ապրում են մեծ ազատավանդակում գորշ գայլերի հետ համատեղ։
Նրանք ցամաքային խոշոր կենդանիներից են։ Մարմնի զանգվածը հասնում է 200-350 կգ։
Արուներն ավելի խոշոր են քան էգերը։ Զգայարաններից ամենալավը զարգացած է հոտառությունը։
Արջերն ապրում են միայնակ, միանում են միայն զուգավորման շրջանում՝ մայիսից մինչև հուլիս։ Ձագերը մինչև 1 տարեկանը մնում են մոր հետ։Արջերն ամենակեր են. կերաբաժնի 70-80 % բուսական ծագման կերեր են։ Կենդանաբանական այգում նրանք կերակրվում են օրական 2 անգամ։
Ուտում են համակցված կեր, մրգեր՝ խնձոր, ծիրան, դեղձ, սալոր, խաղող։ Բանջարեղեններից նախընտրում են գազարը։



















