ՔՊ-ական պատգամավորը նոր օրինագծով առաջարկում է զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանել 21 տարեկանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը:

Նա տեղեկացնում է՝ ինչ է առաջարկում օրինագծով.

«Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:

Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:

Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:

Հստակեցվում են զենքի տեսակները:

Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։

Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։ Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց»