ԱՀԿ-ի թիմը Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում  սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

 Հետազոտողներին, որոնց  Չինաստան հասնելուց հետո պահանջվում էր 14 օր կարանտին անցնել, հինգշաբթի կեսօրին արդեն տեսել են իրենց հյուրանոցից դուրս գալիս և ավտոբուս նստելիս: Սակայն հայտնի չէ, թե ուր են նրանք գնացել: