Լավրով․ «Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան ձեռնամուխ լինեն հարաբերությունների կարգավորմանը».Ազատություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տրամաբանական կլինի, որ Երևանն ու Անկարան կրկին փորձեն բարելավել երկկողմ հարաբերությունները։

«Այժմ, երբ պատերազմն այնտեղ ավարտվել է, դրվել են քաղաքական գործընթացի, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, ըստ իս, շատ տրամաբանական կլինի, որ մեր թուրք և հայ գործընկերները վերսկսեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Մենք պատրաստ ենք ամենաակտիվ կերպով օժանդակել դրան», – հայտարարում էր Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր ջանքերին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին էր հայտարարել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այս մասին հայտնում է Ազատությունը: