Բախում Հանրապետության հրապարակում. Անահիտ Բախշյանը հիվանդանոցում է

Բախում Հանրապետության հրապարակում. Անահիտ Բախշյանը հիվանդանոցում է
Բախում Հանրապետության հրապարակում. Անահիտ Բախշյանը հիվանդանոցում է

Մարտի 3-ի առավոտյան Ոստիկանություն տարված ընդդիմադիր ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ազատ է արձակվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դեռ հիվանդանոցում է:

Այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ կանանց ցույցի ժամանակ, որոնց էին միացել նաեւ «Ժառանգության» պատգամավորները, բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ոստիկնները հրել, եւ հարվածել են ցուցարներին, այդ թվում նաեւ պատգամավորներին, ինչի արդյունքում պատգամավոր Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեք ոստիկաններ բռնությամբ մտցրել են ոստիկանական մեքենան եւ տարել բաժին:

© Medialab.am