Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 68 մարդ

Վրաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 240 նոր դեպք:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 748 հազար 751 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2235 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 68 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 368 է: