Երևանի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները չեն հասկանում, որ վիրավորելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ՝ խառնակչություն. Արփի Դավոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևան քաղաքի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները և խառնակիչները շարունակում են չհասկանալ, որ բարձր գոռալը, վիրավորելը, աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ սովորական խառնակչություն է և մարդկանց նյարդերի վրա ազդել։

Որևէ իսկական, հանրային պահանջից առաջացած բողոք չի կարող ծաղրանքի և զայրույթի առարկա դառնալ, այն կողջունվի և համակիրներ կգտնի։Բայց, երբ որոշ ռևանշիստներ, նյարդային դրսևորումներ են ցուցաբերում` դրանք անվանելով խաղաղ ակցիաներ, համեմելով դրանք զազրախոսությամբ ու անպատասխանվությամբ, ապա ստանում են համարժեք պատասխան` քաղաքացիների և իրավապահ մարմինների կողմից։

Հ.Գ.2018թ.-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք, դուք ՀՀ արժանապատիվ քաղաքացի չեք»։