Կարո Փայլանի ուշագրավ գրառումը՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության համատեքստում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ուշագրավ գրառում է արել:

«Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն արձագանքում և չեն  էլ կարող արձագանքել:

Ինչո՞ւ: Քանզի մեր կողմից խոշորացված պատերազմների պատճառով  Կովկասում ու Սիրիայում առկա է Ռուսաստանի հեգեմոնիա: Այս երկրները կարող են ազատվել կայսերապաշտական ուժերի ազդեցությունից միայն հաշտության ճանապարգով»,- գրել է Փայլանը Facebook-ի էջում։

Աղբյուր` Ermenihaber.am