Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը ,Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են երեկ տարածված տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։
Հաղորդվում է, որ հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։
Նշենք, որ երեկ այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը` հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ: