Այլ շրջաններից ԼՂ օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրին վերաբերվող հարցերին՝ ասելով, որ «Անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում»:

Հարց -Դեսպանը նշեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագիրի մասին, որով ռուս խաղաղապահները կուղարկվեն տարածաշրջան: Դուք որքանո՞վ եք ընկալում այս նոր իրավիճակը որպես սպառնալիք կամ փոփոխություն, կայունության փոփոխման ռիսկ, այս տարածաշրջանում հավասարակշռություն՝ այնտեղ ուղարկելով Ռուսաստանի զորքերին: Դա իրակա՞ն ռիսկ է, թե՞ այդպես է ընկալվում:

Պատասխան- Մենք մի փոքր քննարկել ենք դա նաև Ֆրանսիայում: Իհարկե, մենք դա քննարկել ենք ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպումներում, և դուք կտեսնեք հայտարարությունը, որը ողջունում է ակտիվ ռազմական գործողությունների և բռնությունների ավարտը, որոնք իսկապես բավականին դաժան էին մի քանի շաբաթվա ընթացքում: Հիմա մենք ունենք հրադադար, որը պահպանվում է առնվազն մի ամբողջ շաբաթ:

Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ համաձայնագիր են մշակել ռուսները, և դա այն է, ինչին մենք ներգրավվում ենք: Մենք, ինչպես ֆրանսիացիները, նվիրված ենք Մինսկի համանախագահների ՞ և գործընթացին, և կարծում եմ, որ այդ գործընթացի մեր ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ:

Հարց- Այսօ՞ր:

Պատասխան- Միգուցե այսօր: Մենք կշարունակենք ավելի շատ կենտրոնանալ դրա վրա: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, մենք բոլորս միասին աշխատել էինք երեք համանախագահներով՝ փորձելով հրադադար հաստատել: Երեկ հայտարարություն եղավ:

Մանրամասները՝ amerikayidzayn.com-ում