Արցախից Հայաստան է տեղափոխվում ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

«Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։

Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»։