Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է առաջնագիծ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:

Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»։