Քաղաքական որոշումը եղել է այն, որ գնանք իրավական ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարությունը, ըստ էության, արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքն առ այն, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից։

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների մասով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը չընդունելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։

«Այդպիսի հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը, որովհետև Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու, և Երևանի ավագանու գործունեության մասին կանոնակարգի մեջ ֆիքսված է ավագանու լիազորությունը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով։ Այդ իրավիճակում մեր քաղաքական որոշումը եղել է այն, որ պետք է գնանք իրավական ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: