«Մենք կարոտում ենք ձեզ»․ Ամերիկայի Ինդիանա նահանգի ուսուցիչները մեքենաներով շքերթ են կազմակերպել․ տեսանյութ

Ամերիայի միացյալ նահանգների Ինդիանա նահանգի Նոբլսվիլ քաղաքի տարրական դպրոցների ուսուցիչները ստեղծագործ են գտնվել այսօր՝ կազմակերպելով մեքենաներով շքերթ՝ իրենց աշակերտներին ողջունելու և ուրախ տրամադրություն հաղորդելու համար։

Դպրոցի ուսուցիչները մեքենաներով շրջել են աշակերտների տան բակերով՝ պահպանելով սոցիալական տարածությունը։

Դպրոցից աշակերտների ծնողներին էլեկտրոնային փոստի միջոցով նախապես տեղեկացրել էին շքերթի մասին և սոցիալական ցանցերով թարմացումներ կատարել, թե որ ժամին, որ թաղամասում են լինելու։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանաավորված ԱՄՆ-ում ևս արտակարգ դրություն է, դպրոցները փակ են, աշակերտները օնլայն ուսուցմամբ են դասերը անցկացնում։

«Մենք կարոտում ենք ձեզ»․ Ամերիկայի Ինդիանա նահանգի ուսուցիչները մեքենաներով շքերթ են կազմակերպել

«Մենք կարոտում ենք ձեզ»․ Ամերիկայի Ինդիանա նահանգի ուսուցիչները մեքենաներով շքերթ են կազմակերպել

Gepostet von MediaLab- Newsroom Laboratory am Montag, 23. März 2020
Տեսանյութը՝ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի բնակիչ Սեդա Արզումանյանի