Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար

Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար
Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար
Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։ 

«Ինչպես նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը, այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար,-նշվում է հաղորդագրության մեջ։
 
Այսօրվա առաջին այցելուները շրջել եւ լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում, որը նրանց համար կարող է դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր»: