Լեմկինի ինստիտուտը Ալիևի հետ համաձայնագիրը համեմատում է 1938-ի մյունխենյան գործարքի հետ. Civilnet

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ նախորդ ամսվա սկզբին Սպիտակ տանը նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը վաղաժամ ներկայացվում է որպես խաղաղության մեծ առաջընթաց։ Ինստիտուտի գնահատմամբ՝ այս համաձայնագիրը սպառնում է ամրապնդել Ադրբեջանի նվաճողական օրակարգը և ճանապարհ հարթել նոր ցեղասպանական գործողությունների համար։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Լեմկինի ինստիտուտը պնդում է, որ սա խաղաղության վաղաժամ տոնակատարություն է, իսկ Ադրբեջանի վերջին զանգվածային հանցագործությունները և հետևողական ռազմատենչությունը մնում են անպատասխան։ Լեմկինի ինստիտուտը զգուշացնում է, որ առանց «Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող կոնկրետ մեխանիզմների»՝ այս գործարքը կարող է ճանապարհ բացել նոր պատերազմի և նույնիսկ սպառնալ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյությանը։

Ինստիտուտի հիմնական մտահոգություններից է նաև Հայաստանի համաձայնությունը հրաժարվելու Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված գործերից՝ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Բաքվին դեմ հայցեր է ներկայացրել ռասայական համակարգային խտրականության և ցեղասպանական գործողությունների համար։ Ադրբեջանը ներկայացրել է հակահայց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում