ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ: Այդ մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ:

Լուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքից: