Երևանը սառած է, գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով.

«Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։
Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։

Խնդրում եմ՝
— պահպանեք անվտանգ արագություն
— պահեք հեռավորություն
— առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք
— հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենա
Զգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։