Իրենց մեծ մասը հարուստ մարդիկ են, որոնք այսօր աղիողորմ ասում են` երեխայիս ո՞նց պահեմ. Հայկ Չոբանյան․ Տեսանյութ

«Ես ուզում եմ ֆիքսենք, որ սա սոցիալական խնդիր չի: Չնայած սոցիալական է այնքանով, որ կոռուպցիոն մեխանիզմներն այնքան են մտել հասարակության մեջ, որ դարձել է սոցիալական խնդիր: Տարիներ շարունակ սովորել են անտառը ոչնչացնել և դրա հաշվին սնել իրենց անկուշտ կոկորդները, սնել կոռուպցիոներներին, սնել կրիմինալին և ոչնչացնել բնությունը»,- ասում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան: Մարզպետը նաև վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք «այսօր աղիողորմ ասում են՝ երեխայիս ոնց պահեմ», նրանց մեծ մասը հարուստ է: Մանրամասները՝ «Ֆակտորի» տեսանյութում: