Կեղծ քովիդ-թեստեր Վրաստանում.Aliq.ge

Վրաստանում գործող վստահելի բժշկական լաբորատորիաների անունից տրվում են կեղծ կորոնավիրուսային ՊՇՌ թեստեր։

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ ընդամենը մեկ լաբորատորիայի անունից մինչեւ հարյուր կեղծ ՊՇՌ թեստ է տրվել: Դրա մասին «Նեոլաբ» լաբորատորիան ՆԳՆ-ին նախարարությանը տեղեկացրել է դեռեւս փետրվարին:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 362-րդ՝ կեղծ փաստաթղթերի տպագրություն, կնիքի կամ բլանկի պատրաստում, իրացում կամ օգտագործում հոդվածով։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ այժմ քննչական գործողություններ են իրականացվում, մանրամասները հայտնի չեն։

Մայիսին ոստիկանություն էր դիմել մեկ այլ լաբորատորիայի՝ «Լաբունոյի» ղեկավարը՝ բողոքով, որ իրենց լաբորատորիայի անունից  պատրաստվում են կեղծ ՊՇՌ թեստեր։