Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար
Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի  հրամանագրով Վիգեն  Սարգսյանն ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, եւ նշանակվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո:

Ինչպես տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից, այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ  Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:

© Medialab.am