ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին ներկայացնում ենք ստորեւ։

Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ոչ հաստատեցիք, ոչ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: