Մարտական խաչի «ասպետն» ու Հորադիզի մսաղացը

Մարտական խաչի «ասպետն» ու Հորադիզի մսաղացը
Մարտական խաչի «ասպետն» ու Հորադիզի մսաղացը

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Ըստ ամենայնի, նկատի են առնվել նրա ծառայությունները Ղարաբաղյան պատերազմում, որի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի առանձնակի գումարտակի հրամանատարն էր: Սակայն, մյուս կողմից, հարց է առաջանում, թե այդ ինչ ծառայություններ են, որոնք գնահատվում են հրադադարից 19 տարի անց: Եւ անմիջապես էլ կասկած է առաջանում, որ այդ «ծառայություններից» պետք է անցնեին շատ տարիներ, որպեսզի ինչ որ բաներ մոռացվեին:

Ղարաբաղյան պատերազմի մասին հայ ժողովուրդն այդպես էլ չի իմանալու ճշմարտությունը: Որովհետեւ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, այդ մասին երբեք հրապարակավ չեն խոսում: Պատերազմի իրական հերոսները նույնպես չեն խոսում, նրանք համեստորեն լռում են: Փոխարենը, պատերազմի մասին ասվում ու խոսվում է այն, ինչը կապ չունի իրականության հետ, եւ կամ նենգափոխում է այդ իրականությունը:

Սուրիկ Խաչատրյանին թերեւս պարգեւատրել են պատերազմի վերջին շրջանում նրա գործունեության համար: Նա, ինչպես նշվեց, մոտ 150 հոգանոց գումարտակի հրամանատարն էր, որը գործում էր Ղարաբաղի հարավային ճակատում: Սովորաբար, գումարտակների հրամանատարները գտնվում էին առաջին գծում, եւ նրանցից էր կախված մարտական գործողությունների ելքը:

Հարավային ճակատում կռված հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանին առաջին գծում այդ ժամանակաշրջանում չեն տեսել: Փոխարենը, ըստ հրամանատարների, նա «քաջագործություններ» էր կատարում թիկունքում: Օրինակ, այդ ժամանակ նա շրջում էր Նիսսան Պատրոլ մեքենայով, որը ձեռք էր բերել Սուլթանլուի գինու կոմբինատի թալանից ստացված եկամտով: Դա խոշոր կոմբինատ էր, որտեղ սպիրտի ահռելի պահուստներ կային: Սուրիկ Խաչատրյանը, ըստ հրամանատարների, հիմնականում զբաղված էր թալանով, եւ այս գործը հասցրել էր կատարելության: Մասնավորապես, նրա հրամանով պայթեցվել էր Կապանը հարավային ճակատի հետ կապող երկու կամուրջ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին ճակատի մատակարարման համար: Այս ճանապարհը թե անվտանգ էր, թե նաեւ բավական կարճ, բացի այդ՝ համեմատաբար որակյալ: Պայթեցնելու իմաստն այն էր, որպեսզի սյունեցիներն իրենց ավարը չկարողանային այս ճանապարհով տեղափոխել եւ օգտվեին Խնձորեսկի ճանապարհից, որտեղ Սուրիկ Խաչատրյանը «պոստ» ուներ եւ կարող էր վերահսկել անցուդարձը:

Պատերազմի վերջին շրջանն ամենածանրն էր հայկական կողմի համար: 1994 թ. հունվարից հարավային ճակատում ադրբեջանցիներն աննախադեպ զանգվածային հարձակում սկսեցին Հորադիզ կայարանի ուղղությամբ: Հայկական բանակի հրամանատարությունը Սուրիկ Խաչատրյանին էր վստահել 4 կիլոմետր երկարությամբ հատվածը:  Հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ անձամբ չերեւաց հայերի համար վճռական այդ ճակատամարտում, իր գումարտակին թողնելով բախտի քմահաճույքին: Նրան վստահված հատվածի մի մասը մնաց բաց, որտեղից ադրբեջանցիները կարողացան թափանցել հայերի թիկունքը մոտ 30 կմ տարածքով: Սկսվեց իսկական մսաղաց, եղան հազարավոր զոհեր, այդ թվում մեծ կորուստներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանի գումարտակը: Զոհերի դիակները մարտի դաշտից հանեցին Հադրութի գումարտակի մարտիկները եւ հանձնեցին նրանց հարազատներին: Կարդալ ավելին