Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելը Սահմանադրության ոգու բռնաբարություն է. Արարատ Միրզոյան. Տեսանյութ

Եթե կազմենք նախկին ռեժիմի փաստաբանների թոփ-հնգյակը, վստահաբար ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկման ժամանակ:

Միրզոյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատարանի անդամ, ապա նախագահ ընտրվելու մեխանիզմին:

«ՍԴ նախագահ է դառնում 35 տարի ժակետով նախատեսվող մի մարդ, ով, եթե մի քանի օր հետ ընտրվեր, պետք է ավելի քիչ ժամկետով ընտրվեր: Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության ոգու բռնաբարություն: Այսպիսի մարդիկ էլի կան, Հրայր Թավմասյանը միակը չէր: Եվ այս մարդիկ այսօր ծլում, ծաղկում, մեկ-երկուսի դեպքում նույնիսկ բարգավաճում են»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.