Հարցվածների մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա

Factor.am-ը գրում է.

Առկա քաղաքական իրավիճակում անհրաժե՞շտ է արդյոք անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս հարցի վերաբերյալ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցման տվյալներն այսօր հրավիրված ասուլիսում հրապարակեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Քաղաքացիների 37,1 տոկոսը նշել է՝ միանշանակ անհրաժեշտ է, ավելի շուտ անհրաժեշտ է՝ նշել է քաղաքացիների 21,3 տոկոսը, ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ նշել է 13, 6 տոկոսը, ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ նշել է 19,7 տոկոսը: Հարցվածների մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա:

Տեսանյութը՝ Factor.am