Կատարը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված հրթիռային հարձակումները

Կատարն դատապարտել է Իրանի հրթիռային հարձակման փորձը Թուրքիայի վրա և Ադրբեջանի օդանավակայանի դեմ անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Կատարի արտգործնախարարությունը դրանք որակել է որպես «ագրեսիվ սրացում և այդ երկրների ինքնիշխանության ակնհայտ խախտում»:

Նախկինում Կատարի վարչապետը Իրանի հասցեին հայտարարել էր, որ հարվածները կոպիտ խախտում են պետության ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը, մինչդեռ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ հարվածները ուղղված են եղել ԱՄՆ-ի դեմ, ոչ թե Պարսից ծոցի երկրներին: