Պայթյուն Մինսկի մետրոյում. կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուն Մինսկի մետրոյում. կան զոհեր եւ վիրավորներ
Պայթյուն Մինսկի մետրոյում. կան զոհեր եւ վիրավորներ

Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի մետրոյի  «Օկտյաբրսկայա» կայարանում այսօր երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բելոռուսական լրատվամիջոցները հաղորդում են առնվազն 11 զոհի եւ հարյուրից ավել վիրավորների մասին:

Դեպքի վայրում, ըստ տարբեր ԶԼՄ-ների, աշխատում են շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ: Ինչպես հաղորդել է Արտակարգ իրավիճակների Միսնկի քաղաքային վարչության պետի տեղակալ Վիտալի Դոմբովսկին, պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն:

Ահաբեկչության մասին դեռեւս ոչ մեկը չի խոսում, սակայն, բելառուսական ԶԼՄ-ներից մեկը Մինսկի մետրոոլիտենի պայթյունը համեմատել է անցած տարի Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի հետ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի նստավայրը «Օկտյաբրսկայա» կայարանից հարյուր մետրի վրա է գտնվում,  արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։

Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի,   նախնական տեղեկություններով Մինսկի մետրոյի պայթյունի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

 

© Medialab.am