«Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները». Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն զորակցություն է հայտնել Արմեն Մարտիրոսյանին: Բաբաջանյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ:

«Այսօր երեկոյան, Հայաստանն ու Արցախը փրկելու հայտ ներկայացրած քվազիքաղաքական, Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք-խմբավորումների կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները՝ ոստիկանների անգործության պայմաններում և նրանց ներկայությամբ, Երևանի կենտրոնում հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա:

Կասկած չկա, որ հարձակումը ունի քաղաքական շարժառիթ և արդյունք է երկրում ծայր առած ատելության և անհանդուրժող մթնոլորտի, որն ուղեկցվում է իրավապահ պատասխանատու մարմինների ամենաթող հայացքի ներքո։

Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները։ Իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն ահաբեկչական հակումներ ունեցող այս խմբակների ամեթող վարքագիծը կանխելու ուղղությամբ։Զորակցությունս Արմեն Մարտիրոսյանին»։