«Ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա». Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Երևանի Լեոյի փողոցում իր նկատմամբ Արթուր Վանեցյանի համակիր ցուցարարների կողմից կիրառված բռնության դեպքին.

«Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։

Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին…

Ես լավ եմ:Շնորհակալ եմ զորակցելու համար»: