Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացումը կախված է դրա շուկայական արժեքի գնահատման արդյունքներից։
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում է ՀԷՑ-ի արժեքի հաշվարկ, և եթե այն լինի հասանելի պետբյուջեի համար, կառավարությունը կգնա ազգայնացման քայլի։
«Եթե արժեքը կլինի հասանելի պետբյուջեի համար, մենք դա կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման՝ միջազգային ընկերության կամ ընկերությունների խմբի»,-ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ հնարավոր է պարզվի՝ ՀԷՑ-ի վիճակն այնքան վատ է, որ կառավարությունը ստիպված լինի հարցը լուծել սեփական ուժերով։
«Մենք շտապելու տեղ չունենք», -հավելել է Փաշինյանը։



















