Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:

«Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 15:50-16:50-ն»,- ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: