Աստղադիտարանն արդեն ընդունել է Արցախից տարհանված 28 բնակչի՝ երեխաներ, մայրեր, ծերեր. Տնօրեն

Աստղադիտարանն արդեն ընդունել է Արցախից տարհանված 28 բնակչի՝ երեխաներ, մայրեր, ծերեր։ Եվս 10 հոգի գալիս են։ Այդ մասին տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միանգամից արձագանքեցին նախաձեռնությանը և իրենց օգնությունն են առաջարկում։ Քաջ գիտակցում եմ, որ մեր պատասխանատվության վրա է այս մարդկանց կացությունը, սնունդը, հագուստը, անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները։ Բայց վստահ եմ՝ հիմա ավելի կարևոր գործ չկա», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Միքայելյանը։