«Պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ

1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։

2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել, և ըստ որոշ լուրերի այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։

3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»: