Սեպտեմբերի 1-6-ն արգելվել է Բրազիլիայից ու Վրաստանից թռչնամիս ներմուծել Հայաստան. ՍԱՏՄ

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

  1. Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։
  2. Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․

Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ։