Խաղաղ ցույց Թբիլիսիում՝ խորհրդարանի առաջ, արյունալի ակցիայից հետո. ֆոտոռեպորտաժ

Խաղաղ ցույց Թբիլիսիում՝ խորհրդարանի առաջ, արյունալի ակցիայից հետո. ֆոտոռեպորտաժ
Խաղաղ ցույց Թբիլիսիում՝ խորհրդարանի առաջ, արյունալի ակցիայից հետո. ֆոտոռեպորտաժ

Ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև որ իրենց պահանջները կատարվեն։

Բողոքի ակցիան ցրելիս բոլոր ձերբակալվածների ազատ արձակում, ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարական, հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական կարգով. նման պահանջներ են առաջ քաշել հունիսի 21-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները:

 

Լուսանկարը՝ Պատրիկ Սալաթի, JAMnews

 

Լուսանկարը՝ Պատրիկ Սալաթի, JAMnews

 

Լուսանկարը՝ Պատրիկ Սալաթի, JAMnews

 

Ռուսթավելի պողոտա էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ՝ ակնհայտորեն ավելի շատ, քան նախորդ ակցիային, որը դաժանորեն ցրեցին հատուկ նշանակության ուժերը:

Շատ ցուցարարներ եկել էին մեկ աչքը վիրակապով փակած՝ որպես զորակցության նշան այն մարդկանց, ովքեր կորցրել են տեսողությունը ակցիան ցրելիս օգտագործված ռետինե փամփուշտներից:

Այս անգամ ակցիան ընթացել է խաղաղ և առանց էքսցեսների: Ելույթ ունեցող որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների բազմությունը սուլել է: Եվ խոսել շարունակել են քաղաքական ակտիվիստները և երիտասարդության ներկայացուցիչները:

Ուշ գիշերը մարդիկ ցրվել են. մասնակիցները պայմանանվորվել են կրկին հավաքվել հունիսի 22-ին՝ ժամը 19:00-ին:

Իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ցուցարարների պահանջներին:Ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև որ իրենց պահանջները կատարվեն

Աղբյուրը` JAMNEWS