Հայաստանն Արցախին կնվիրաբերի շտապ օգնության 12 մեքենա

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն՝ շտապ օգնության 12 մեքենաները, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն  Արցախի Հանրապետությունը և մի շարք կազմակերպությունների:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, որոշումը կնպաստի բնակչությանը շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: