Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Թուրքիայում կամ Եգիպտոսում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ թուրք և եգիպտացի պաշտոնյաները միջնորդական դեր են կատարել հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մեծացնում է այս երկրներից մեկում հանդիպման անցկացման հավանականությունը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները կարող են կայանալ արդեն հաջորդ շաբաթ։
Միաժամանակ, The Associated Press գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը և Իրանը ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլը՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության դադարեցմանը։
Աղբյուրների համաձայն՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը կրկին դիտարկվում է որպես հանդիպման հնարավոր վայր։ Բացի այդ, որպես բանակցությունների անցկացման այլընտրանքային տարբերակ նշվում է նաև Ժնևը։



















