Զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել այսօր տեղի ունեցած հեծանվային զբոսանքից։ Լուսանկարին կից՝ նա գրել է․

«Այսօր տեղի ունեցավ մեր 5-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 23.6 կմ։ Հեծանիվը միտք է, հեծանիվը կիրք է, հեծանիվը խաղաղություն է։ Կեցցե’ հեծանիվը»։

Ֆեյսբուքյան էջում վարչապետը տեսանյութ է հրապարակել՝  կից գրելով․«Հեծանվային զբոսանք թիվ 5։ Զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր»։